«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ԳԵՈՐԳԻ ԲԱԴԱԼՅԱՆ

(1939- 2012)

Արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 73-րդ տարում մահացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից Գեորգի Բադալյանը:

Գեորգի Բադալյանը ծնվել է 1939թ.-ին: 1971թ.-ին ավարտել է Երեւանի Պոլիտեխնիկ ինստիտուտըՙ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1955թ.-ին որպես տեխնիկ 26 Կոմիսարների անվան զբոսայգում: 1956-1957թթ. եղել է էլեկտրամեխանիկ Հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1957-1974թթ. հաջորդաբար աշխատել է որպես լաբորանտ, տեխնիկ, ինժեներ, ավագ ինժեներ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:

1974-1989թթ. աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես կազմակերպչական տեխնիկայի ինժեներ:

1989թ. եղել է «Մարս» արտադրական միավորման ավտոմատացման եւ կապի բաժնի պետը:

1992-1994թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ-ում որպես գլխավոր մասնագետ:

1994-1997թթ. եղել է ԱԳՆ ինֆորմացիոն տեխնիկայի բաժնի վարիչը:

1997-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր մասնագետ:

1998-ին ղեկավարել է տելեկոմունիկացիաների բաժինը:

2004-ից աշխատել է որպես ՀՀ ԱԳՆ հեռահաղորդակցության աշխատանքները համակարգող աշխատակից:

Գեորգի Բադալյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

ԱԳՆ-ի հիմանդրումից ի վեր Գեորգի Բադալյանի երկարամյա բարեխիղճ աշխատանքը միշտ արժանացել է ամենաբարձր գնահատականի: Նրա` լավ մարդու եւ հավատարիմ ընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4