Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) գրասենյակից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում տեղի է ունեցել ԱՀՀ-ի ամառային դասընթացների մասնակիցների հանդիպումը (Թերջանյան-Թոմաս ավարտական պրակտիկայի շրջանակներում) կոնգրեսական Ֆրենկ Վուլֆի (հանրապետական Վիրջինիայից) հետ:
Վերջինս ներկայացնում է Վիրջինիայի 10-րդ կոնգրեսական տարածաշրջանը, համանախագահն է Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եւ 1981 թվից ակտիվ հասարակական գործիչ է այդ բնագավառում: Մեջբերելով օրինակներ Դարֆուրում, Իրաքում, Եգիպտոսում փոքրամասնությունների հետ կատարված անօրինական դեպքերից, Վուլֆը շեշտել է, որ Մ. Նահանգները պարտավոր է ավելի մեծ դերակատարություն ունենալ փոքրամասնությունների հետապնդումների դադարեցման գործում:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության նորՙ երկկուսակցական բանաձեւին, նա ասել է. «Կուզենայի առաջիկա նախագահական ընտրարշավի բանավեճերում տեսնել քննարկումներ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ մարդու իրավունքների այլ հարցերի շուրջը»:
«Խիստ կոնստրուկտիվ հանդիպում էր, որը մեզ հնարավորություն տվեց իմանալու, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել բանաձեւի ընդունումը ապահովելու համար», նշել է այդ առթիվ Բինգհեմտոն համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Ադրիանա Դեմիրճյանը :
Հ. Ծ.