«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ԳԱԶԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔԸ 1 ԱՄՍՈՒՄ ԽԱԽՏՈՒՄ Է ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Շատերը գիտեն, որ գազավորված ըմպելիքները հանգեցնում են ճարպակալման: Սակայն քչերն են կասկածում, որ այդ արդյունքին հասնելու համար բավական է ընդամենը 1 ամիս օգտագործել դրանք: Նման կարճ ժամկետում օրգանիզմը վերակառուցում է նյութափոխանակությունը եւ սկսում է էներգիա վերցնել ըմպելիքի շաքարից, չայրելով ճարպը: Այդ մասին հաղորդում է The Telegraph կայքէջը:

Դա հանգեցնում է հեռագնա հետեւանքների: Օրինակ, արյան մեջ բարձրանում է շաքարի տոկոսը, ստեղծելով 2-րդ տիպի շաքարախտի վտանգ: Բանգորի համալսարանի դոկտոր Հանս-Պետեր Կուբիշի խոսքերով, մարմնի մկանները կարողանում են ճանաչել ըմպելիքի շաքարը, նվազեցնելով նյութափոխանակության արդյունավետությունը ոչ միայն տվյալ պահին, այլեւ ապագայում:

Օրինաչափությունը բացահայտվել է 4 շաբաթ գազավորված ըմպելիք խմած կամավորների խմբում: Գեների ակտիվության փոփոխումը հանգեցրեց նրանց մկանային նյութափոխանակության խախտումների: Դրա հետեւանքով նույնիսկ արտաքուստ առողջ մարդկանց օրգանիզմում արձանագրվեցին առանձնահատկություններ, որոնք բնորոշ են ճարպակալմամբ եւ 2-րդ տիպի շաքարախտով հիվանդներին: Ուստի Կուբիշը խորհուրդ է տալիս հրաժարվել գազավորված քաղցր ըմպելիքից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4