«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆՈՒՀԻՆ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Ջերմուկում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց առաջատարներից մեկիՙ Ցզյուն Վենցզյունի հետ: Իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտություն կրեց Նադեժդա Կոսինցեւայից: Մկրտչյանն ու Դանիելյանը 9 տուրից հետո վաստակել են 4-ական միավոր եւ բաժանում են 8-9-րդ տեղերը:

9-րդ տուրն ի հայտ բերեց մրցաշարի միանձնյա առաջատարին: Հաղթելով Եկատերինա Կովալեւսկայային, աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը 6,5 միավորով գլխավորեց աղյուսակը: 5,5 միավոր ունի Ժուան Լուֆեյը, որը հաղթեց Չժաո Սյուեին: 5-ական միավորով հաջորդ տեղերում են Կատերինա Լահնոն եւ Նադեժդա Կոսինցեւան: Լահնոն հաշտություն կնքեց Նինո Խուրցիձեի հետ: Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Մունգունտուլ-Կոներու պարտիան:

Այսօր կկայանա մրցաշարի նախավերջին տուրը: Մկրտչյանը կմրցի Համպի Կոներուի հետ, իսկ Դանիելյանի մրցակիցը կլինի Կատերինա Լահնոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4