Տիգրան Պետրոսյանը հաղթանակով մեկնարկեց Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարումՙ պարտության մատնելով հույն ՖԻԴԵ-ի վարպետ Հարալամբոս Ցակիրիսին: Պետրոսյանը մրցաշարի 82 մասնակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2661): Մրցաշարում կխաղացվի 9 տուր: Հաղթողը կպարգեւատրվի 2500 եվրոյով: