«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2012-07-25 | #135, 2012-07-26 | #136, 2012-07-27


ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՄՐՑԱՆԱԿԸ

Բիլի շախմատի մրցաշարի 3-րդ տուրում Հրանտ Մելքումյանը հաշտություն կնքեց Յան Լե Ռուքսի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտության մատնեց Արգյադիպ Դասին: 3 տուրից հետո մեր շախմատիստները վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես միավորով են զիջում աղյուսակը գլխավորող Իվան Սարիչին, Բորիս Ավրուկին եւ Յանգ Վենին:

Շախմատային փառատոնի շրջանակներում Բիլում անցկացվեց նաեւ Ֆիշերի շախմատի մրցաշար, որի 28 մասնակիցների մեջ էր Հրանտ Մելքումյանը: 7 հնարավորից վաստակած 5 միավորով Հրանտը դարձավ 3-րդ մրցանակակիր: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Բիլում նա 2-րդ տեղն էր գրավել արագ շախմատի մրցաշարումՙ միայն լրացուցիչ գործակիցներով 1-ին տեղը զիջելով Սերգեյ Մովսիսյանին, որը չմասնակցեց Ֆիշերի շախմատի մրցաշարին:

Հաղթող ճանաչվեց իսրայելցի Միխայիլ Ռոյզը, որը վաստակեց 6,5 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրեց Իսրայելի մեկ այլ ներկայացուցիչՙ Վիտալի Գոլոդը, որը վաստակեց 5,5 միավոր:

Բիլի գրոսմայստերական մրցաշարի 3-րդ տուրում 2 պարտիա կայացավ: Վան Հաոն հաղթեց Հիկարու Նակամուրային, Անիշ Գիրին պարտության մատնեց Էթիեն Բաքրոյին: Առողջական խնդիրների պատճառով մրցաշարից հրաժարվեց Ալեքսանդր Մորոզեւիչը, որի փոխարեն կխաղա Վիկտոր Բոլոգանը: Նրա մրցավեճը Մագնուս Կառլսենի հետ կկայանա հուլիսի 29-ին:

3 տուրից հետո աղյուսակը 7 միավորով գլխավորում է Անիշ Գիրին, որին մեկ միավոր է զիջում Վան Հաոն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4