Ռումինական ակադեմիայում երեկ տեղի է ունեցել հայ-ռումինական համատեղ դրոշմանիշի թողարկման կապակցությամբ արարողություն` նվիրված Սուչավա քաղաքի մոտ գտնվող Հաճկատար վանքի հիմնադրման 500-ամյակին եւ այդ կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական այցելությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ` հանդիսության պատվո հյուրերը եղել են Վեհափառ հայրապետն ու Ռումինիայի արտաքին գործերի նախարար Տիտուս Կոռլացեանը:
Համատեղ դրոշմանիշը թողարկել են «Ռոմֆիլատելիա» եւ «Հայփոստ» ընկերությունները` աջակցությամբ Ռումինիայում Հայաստանի դեսպանության: Դրոշմանիշի վրա պատկերված է Ռումինիայում գտնվող Հաճկատար վանքը` «Հայկական վանք Հաճկատար. 1512-2012» մակագրությամբ: Օգոստոսի 11-ից դրոշմանիշը 2 երկրներում պաշտոնապես մտել է շրջանառության մեջ:
Ի. Պ.