Ռուսաստանի ԳԱ Սիբիրի բաժանմունքի Երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանների մասնաճյուղի աշխատակիցները ստեղծել են մի սարք, որը կարող է կանխատեսել ստորգետնյա ցնցումները: Սեյսմավտանգ շրջանների շինարարների համար սարքը պարզապես անփոխարինելի է: Երկրաբանները կարծում են, որ սարքը կարելի է օգտագործել նաեւ օգտակար հանածոների որոնման նպատակով, նշում է Ռիա գործակալությունը:
Արտաքուստ պարզ կայանքը կոչվում է վիբրատոր եւ նոր նվաճում է երկրակեղեւի հետազոտության մեջ: Սարքը կանխատեսում է ստորգետնյա ցնցումները, քանզի «զգում է» երկրաշարժից առաջ հողի մեջ տեղի ունեցող փոփոխությունները: Սարքը արձանագրում է, թե երբ եւ որտեղ երկրակեղեւի լարվածությունը կվերածվի տեկտոնիկ տեղաշարժի: Վիբրացիաներին հասնել հաջողվում է զատ-զատ պտտվող երկու գլանների շնորհիվ: Կենտրոնախույս ուժի հաշվին ստեղծվող ազդանշանը «գրգռում է» հողը:
Երկրաբանները իրենց հերթին օգտակար հանածոներ որոնելիս կնախընտրեն օգտվել վիբրատորից եւ ոչ թե առաջվա պես ուղղորդված պայթեցումներ կատարել: Շենքեր կառուցելիս հնարավոր կլինի ստուգել շինանյութերի սեյսմակայունությունը, ինչպես նաեւ կատարել բնահողի նախնական տարրալուծում: