«Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնից ռումինացի մասնագետ Դան Պետրեսկուի հրաժարականից հետո մի շարք լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ թիմը գլխավորելու է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Վերջինս ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տեղեկացրել է, որ ինքը նման տեղեկություն չունի եւ առաջին անգամ է լսում այդ մասին: