«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2012-08-15 | #139, 2012-08-16 | #140, 2012-08-17


ՀԻՄՆԱԴՐՎԵՑ «ՀԱՅ ԱՐՏ ՍԻՆԵՄԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

Կառավարության երեկվա որոշմամբ «Պարադիզ» ՍՊԸ-ն, «Ոսկե ծիրան», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում», «Հայաստանի ազգային կինոակադեմիա» հասարակական կազմակերպությունները, «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, Ռուսաստանի քաղաքացի, հայտնի կինոռեժիսոր ու դերասան Ռոման Բալայանը եւ Հայաստանի Հանրապետությունըՙ ի դեմս մշակույթի նախարարության, հիմնադրում են «Հայ արտ սինեմա» հիմնադրամը: Հիմնադիրներին առաջարկվել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Հովհաննես Ավագյանին: Որոշման ընդունումը պայմանավորված է ժամանակակից հայ կինոյի, կինեմատոգրաֆի զարգացման, կրթական համակարգում բարձրակարգ ռեժիսուրայի ստեղծման անհրաժեշտությամբ:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4