«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#140, 2012-08-17 | #141, 2012-08-18 | #142, 2012-08-21


ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՄԱԿ-ԻՆ

Թուրքիայի արտգործնախարարն այդ կոչն արել է երեկ Կոնիայում` ընդունելով PKK-ի հետ կռիվներում վիրավորված զինծառայողներին եւ զոհվածների հարազատներին: Նա միաժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին: Թուրքիայում ապաստանած սիրիացիներին առնչվող հարցին ի պատասխան Դավութօղլուն, Դունիաբուլթենի կայքէջի վկայությամբ, ասել է. «Երբ փախստականների թիվը հասնի 100 հազարի, ապա խնդրո առարկա կդառնա զանգվածային արտագաղթը: Դա ինքնին մարդկային աղետ է, մենք միշտ կօգնենք սիրիացի եղբայրներին, սակայն իրավիճակը երկրում աղետի է վերածվում: Այս հարցը բարձրացնելու ենք ՄԱԿ-ի առաջիկա Գլխավոր ասամբլեայում: Սիրայում տիրող իրավիճակն այլեւս ներքին խնդիր չէ, սպառնում է հարեւան երկրներին: Ակնկալում ենք, որ ՄԱԿ-ը միջամտի զարգացումներին: Չմիջամտելու դեպքում ՄԱԿ-ը կկորցնի գոյության իմաստն ու իր առաքելությունը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4