Սիրիական սահմանին մոտիկ թուրքական Ղազիայնթաբում (հայկական Այնթապ քաղաքը) երեկ գիշեր հզոր պայթյուն է որոտացել: Հենց քաղաքի ոստիկանատան առաջ կայանած ականված ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 8 մարդ, 16-ըՙ վիրավորվել, այդ թվումՙ ոստիկաններ: Այնթապի բնակչության մեծ մասը քուրդ է: