«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԳՐԱՆՑՎԵՑ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:

Հետեւաբար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը: Այսուհետեւ Հայաստանում գործելու է միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից, ատենապետությամբ Հակոբ Ավետիքյանի:

Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կանոնադրական եւ ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում ստեղծված Արմենական եւ 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության գաղափարախոսության հետ:

Հայաստանում այսուհետեւ գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական եւ ազատական գաղափարախոսության կրողը եւ տարածողը Մայր հայրենիքում:

ՌԱԿ Հանրապետական վարչություն

Երեւան. Կորյունի 19ա. 3-րդ. հարկ,

հեռ. 010-566845, 091-566845, 077-566845:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4