Այդ մասին օգոստոսի 20-ի համարում տեղեկացնում է Timeturk.com կայքէջը: Տեղեկության համաձայնՙ Կ. Պոլսո հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո շնորհավորել էր Օլանդին, իսկ նորընտիր նախագահը, ստանձնելով պաշտոնը, շնորհակալական նամակ է ուղարկել պատրիարքին:
Կ. Պոլսո հունաց պատրիարքարանի հրապարակած նամակում Ֆրանսիայի նախագահ Օլանդը բարի ցանկությունների համար շնորհակալություն է հայտնել տիեզերական պատրիարքին, ընդգծել է, որ ինքը ցանկանում է զարգացնել Ֆրանսիայի պատմական հարաբերությունները Հույն ուղղափառ եկեղեցու տիզերական պատրիարքարանի հետ եւ Փարիզ է հրավիրել ամենապատիվ պատրիարքին:
Հ. Չ.