«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2012-08-18 | #142, 2012-08-21 | #143, 2012-08-22


10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ` ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանում հայ երեխաների կյանքի պայմանները բարելավելու գործում Հայաստանի կառավարությանն աջակցելու նպատակով Բրազիլիայի կառավարությունը կնվիրաբերի10 միլիոն դոլար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցչությանը: Այս մասին տեղեկացանք Երեւանում Բրազիլիայի դեսպանությունից: Սույն նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնած ծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում խոցելի խմբերին` երեխաներին, հղի կանանց, պատանիներին ու մայրերին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն ուղղված ծրագրի շրջանակներում:

Նվիրատվության արարողությունը տեղի կունենա ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեւանյան ներկայացուցչության գրասենյակում օգոստոսի 24-ին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4