Թերճանյան-Թոմաս ամառային փորձառության ծրագրի շրջանակներում» «Հայկական համագումարի եւ Հայ դատի 2012 թվականի մասնակիցները հանդիպել են Համագումարի հոգաբարձուներից տիկին Ռիտա Բալյանի հետ, որի ուղեկցությամբ այցելել են նախ Համաշխարհային բանկի մասնաշենքում բացված Բալյանների հայկական արվեստի հավաքածոյի ցուցահանդեսը, որը 2007 թվից գործում է բանկում եւ որտեղ ցուցադրված են Դավիթյանի, Մխիթարյանի, Սիրունյանի, Խարատյանի եւ այլոց կտավները, ինչպես նաեւ Նաքյանի, Չաքմաքճյանի եւ Գազազի քանդակները, ապա Կոնգրեսի գրադարանումՙ հայկական գրատպության 500-ամյակի ցուցահանդեսը, եւ այնուհետեւ հավաքածոն, որն ընդգրկում է Այվազովսկու, Ժանսեմի, Փուշմանի, Մինասի, Սարյանի, Զորյանի, Հակոբյանի, Գորկու եւ այլոց կտավները:
Տիկին Բալյանը ծրագրի մասնակիցներին բացատրել է հայկական համայնքին ծառայելու կարեւորությունը եւ կոչ արել յուրաքանչյուրին կարելիության սահմաններում իր լուման ներդնելու այդ գործում:
Հ. Ծ.