Ֆուտբոլի ՀՀ հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը մինչեւ 2013-ի մայիսը պայմանագիր է կնքել Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից «Գովերլա Զակարպատիեի» հետ: Վերջինս անհաջող է մեկնարկել առաջնությունումՙ 6 հանդիպումներում էլ զիջելով մրցակիցներին: Այս թիմում է հանդես գալիս նաեւ ՀՀ հավաքականի նախկին պաշտպան Եղիշե Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Եդիգարյանը մինչ այդ հանդես էր գալիս «Խիմկիում», որի հետ պայմանագիրը խզելուց հետո վերադարձել էր «Փյունիկ»: Նրա նորամուտը սպասվում է օգոստոսի 25-ին «Իլիչեւեցի» հետ արտագնա խաղում: