Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը մոտակա օրերին պայմանագիր կկնքի ՌԴ 1-ին խմբի առաջնության մասնակից Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» հետ: Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ հանդես եկող այս թիմը 6 տուրից հետո վաստակած 11 միավորով ընթանում է 6-րդ տեղում: Նշենք, որ մինչեւ Խաբարովսկ մեկնելը, Արզումանյանը փորձաշրջան էր անցել նախ «Մորդովիայում», ապա «Կրասնոդարում»: Հենց խաղային պրակտիկայի բացակայության պատճառով Արզումանյանը չէր հրավիրվել Բելառուսի հավաքականի հետ Երեւանում կայացած ընկերական հանդիպմանը: