Լոս Անջելեսում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակած 6,5 միավորով գրավեց 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր զիջեց Թիմուր Գարեեւին ու Ալդամա Դիոնիսիոյին:
6 միավորով 7-րդ տեղը զբաղեցրեց Մելիքսեթ Խաչիյանը: 11-ամյա Սամուել Սեւյանը եւս հաջող հանդես եկավՙ 5,5 միավորով գրավելով 11-րդ տեղը: 5 միավորով 14-րդ հորիզոնականը զբաղեցրեց Անդրանիկ Մատիկոզյանը: Մրցաշարին մասնակցեց 55 շախմատիստ: