«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՀԿ ԱՆԴԱՄ ԴԱՐՁԱՎ

Ի՞նչ կտա դա Հայաստանին

18 տարի տեւած բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը երեկ պաշտոնապես դարձավ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ: Այդ մասին փաստաթուղթը ստորագրվել է Ժնեւում` ԱՀԿ նախարարական կոնֆերանսի ժամանակ: Մինչ այդ նախարարները հավանության են արժանացրել Ռուսաստանի մուտքին վերաբերող փաստաթղթերի ամոբղջ փաթեթին: Այժմ մնում է միայն, որ Ռուսաստանը վավերացնի պայմանագիրը:

Խոսելով այս իրադարձության մասինՙ Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Շուվալովն ասել է, որ ԱՀԿ մտնելու պայմանները շահավետ են ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ նրա գործընկերների համար:

Նշվում է, որ ԱՀԿ մտնելուց հետո Ռուսատանը երեք փուլով պետք է իջեցնի ներմուծվող ապրանքների տուրքերը: Նախ կիջեցվեն ներմուծվող մեքենաների, ապա դեղերի, խմիչքի, հագուստ, կենցաղային տեխնիկայի տուրքերը:

Նկատի ունենալով ներմուծման տուրքերի իջեցումըՙ Ռուսաստանի անդամակցումը ԱՀԿ-ին կարող է նպաստավոր լինել Հայաստանի համար, քանի որ մեր արտահանման զգալի մասն այդ երկիր է գնում: Մյուս կողմից` Ռուսաստան արտահանվող որոշ վիճելի բրենդային ապրանքների առումով, օրինակՙ կոնյակի, կարող են բարդություններ առաջանալ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4