Երեկ վաղ առավոտյան մահացել է ինքնասպանության փորձ արած Դիանա Սիրունյանը` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դուստրը, որը հոր մահվան լուրը լսելուց հետո իրեն վայր էր նետել 5-րդ հարկի պատուհանից: Նա գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, առանց գիտակցության, արհեստական շնչառության ապարատին միացված ու ծանր վիճակում, եւ նրա վիճակի բարելավման հույսերը այդպես էլ չարդարացան:
Մ. Խ.