«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ՎԵՀԱՓԱՌՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻԻՀ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը երեկ ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Ողջունելով ու շնորհավորելով դեսպանինՙ Վեհափառը մաղթել է արդյունավետ առաքելություն մեր երկրում: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամական սերտ կապերի մասինՙ Մայր աթոռի եւ Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված համագործակցությունը, մասնավորապես միջմշակութային եւ միջկրոնական երկխոսության զարգացման եւ կրթական համատեղ ծրագրերի իրականացման գործում, դրանք բարձր է գնահատել:

Այնուհետեւ անդրադարձել են Իրանի երկրաշարժին, Սիրիայում տիրող իրավիճակին: Վեհափառ հայրապետը ասել է. «Աղոթենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումները եւ վերականգնվի ժողովրդի խաղաղ եւ ապահով կյանքը»:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4