«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2012-08-21 | #143, 2012-08-22 | #144, 2012-08-23


ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՏՈՒՄ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԸ

Մեկ օր առաջ, երեկոյան, ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, վնասել գյուղի տներից մի քանիսի տանիքներ: Բնակչության շրջանում տուժողներ չեն եղել: Տավուշից ստացվող այս լուրերը երեկ հաստատել է նաեւ ՊՆ մամլո պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը ` նշելով, որ օգոստոսի 21-ի երեկոյան հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը Տավուշի սահմանային գոտում, եւ հայկական կողմից վիրավորներ ու տուժածներ չկան, իսկ հակառակորդին էլ հայկական կողմը համարժեք պատասխան է տվել:

Ադրբեջանցիները, եթե հիշում եք, այս կարգի չարություններ անում են տարբեր կարեւոր հանդիպումներից առաջ, իսկ թե ի՞նչ մեղու է կծել այս անգամ նրանց` հայտնի չէ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4