Օգոստոսի 25-ին Սանկտ Պետերբուրգում կմեկնարկի շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարը: Հայաստանն այդ մրցաշարում կներկայացնեն Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Վլադիմիր Պողոսյանը: Այս պահին մրցաշարում հայտավորվել են 170 շախմատիստներ: Ցուցակը գլխավորում է ամենաբարձր վարկանիշ ունեցող Ալեքսանդր Արեշչենկոն (2691): Հայ շախմատիստներից ամենաբարձր վարկանիշն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը (2612), որը 11-րդ տեղում է:
Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 9 տուր: Մրցակարգի համաձայն մինչեւ 41-րդ քայլը կարգելվի հաշտություն կնքել: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 700 հազար ռուբլի է: Հաղթողը կստանա 100 հազար ռուբլի, 2-րդ տեղ գրավողըՙ 80 հազար, 3-րդըՙ 60 հազար: Ընդհանուր առմամբ կպարգեւատրվեն 20 լավագույնները: Սահմանված են նաեւ հատուկ մրցանակներ: