5 հանդիպումներով մեկնարկեց չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլը, որում հաջողության հասած 10 ակումբներն իրավունք կստանան պայքարը շարունակելու խմբային մրցաշարում:
Արդեն առաջին խաղում ուղեգրի նվաճման լուրջ հայտ ներկայացրեց Կիեւի «Դինամոն», որը հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»: Ընդ որում դաշտի տերերն արդեն 13-րդ րոպեին Ռինգի հարվածի շնորհիվ բացեցին հաշիվը: Սակայն դինամոյականները մինչեւ ընդմիջման գնալը 2 անգամ գրավեցին մրցակցի դարպասը: Աչքի ընկան Միխալիկն ու Յարմոլենկոն: Իսկ խաղավերջում դե Յոնգը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Մոսկվայի «Սպարտակն» էլ 2-1 հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին», սակայն ուղեգրի հարցը կորոշվի Թուրքիայում կայանալիք պատասխան խաղում: «Կոպենհագենը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով պարտության մատնեց ֆրանսիական «Լիլին»: «Բազել»-ՉՖՌ խաղում 2-1 հաշվով հաղթեցին հյուրերը: «Սելթիկն» էլ մրցակցի դաշտում 2 անպատասխան գնդակ խփեց շվեդական «Հելսինգբորգի» դարպասը: