«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2012-08-22 | #144, 2012-08-23 | #145, 2012-08-24


ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇՏԵՄԱՐԱՆԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿԲԱՑԱՌԻ ՌԻՍԿԵՐԸ

Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը վարելու կարգը երեկ հաստատվեց կառավարությունում: Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարձրանա կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվի կենսաթոշակային ծրագրերի հասցեականությունը, ինչպես նաեւ կնվազեն կենսաթոշակի նշանակման եւ վճարման կապակցությամբ առկա կոռուպցիոն ռիսկերը, պատահական եւ միտումնավոր սխալների հնարավորությունը:

«Արդյո՞ք շտեմարանի կիրառումը կարող է բացառել բոլոր ռիսկերը», վարչապետ Տիգրան Սարգսյանի այս հարցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ բոլոր ռիսկերը ժամանակին վերլուծվել եւ քննարկվել են` բացառվում է գործընթացներին սուբյեկտիվ միջամտությունը: Տեղեկատվությունն ինքնաշխատ գործելու է, իսկ համապատասխան որոշումները կայացնելու է տեղեկատվական շտեմարանը: Նա նաեւ նշեց, որ լուծման ենթակա հաջորդ խնդիրը վերաբերելու է նպաստներին: «Հաշվի առնելով, որ մենք անցնում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին, եւ արդեն մեկ պատուհանի սկզբունքով են ընդունվելու քաղաքացիների դիմումները, քննարկվում է այդ դիմումների ընդունման եւ ինքնաշխատ մշակման համակարգը, որը վերաբերելու է նպաստներին եւ մնացած բոլոր սոցիալական ծառայություններին», հայտնեց նախարարը, ավելացնելով, որ այդ համակարգը վերջնական տեսք կստանա հաջորդ տարվա ընթացքում:

Նախարար Արտեմ Ասատրյանի խոսքովՙ նախատեսվում է հաշմանդամության սահմանման գործում անցնել սկզբունքորեն նոր մոդելի, որը կլինի ավելի թափանցիկ:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4