Առաջիկա երկուշաբթի օրը, օգոստոսի 27-ին Խորենացու փողոց 7 հասցեում հանդիսավորապես կբացվի «Հայ-իտալական ընկերակցության, Իրավաբանական անձանց միության» գրասենյակը: Բացման արարողությունը կկատարի Իտալիայի փոխարտգործնախարար տիկին Մարթա Դասսուն , որն այդ օրը կսկսի իր պաշտոնական այցը Հայաստանում:
Վերոհիշյալ միությունը, ըստ Հայաստանում Իտալիայի դեսպանության տարածած հաղորդագրության, ստեղծվել է դեսպանության ջանքերով, Հայաստանի իշխանությունների եւ բիզնես միջավայրի մարդկանց ջանքերով, երկու երկրների միջեւ երկկողմանի տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը զարգացնելու նպատակով: