Հայերենըՙ մեր կյանքում: Հեռուստաեթերային, գրավոր խոսքի ա-ախոսության եւ բարբառախոսության վտանգը. Լեւոն Սարգսյանի հրապարակախոսությունն ի պաշտպանություն Է-ի:
Երվանդ Տեր-Խաչատրյանի արձագանքը Ստեփան Շահումյանիՙ Երեւանում տեղադրված արձանին առնչվող Ժանետա Հակոբյանի նամակին:
Պիկասոյի ուշ շրջանի 10-ամյա ուղեկցուհինՙ Ֆրանսուազ Ժիլո. նրանց հարաբերությունները, Ժիլոյի ինքնատիպ խառնվածքն ու նկարչությունը ըստ «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» շաբաթաթերթի, ներկայացնում է Հակոբ Ծուլիկյանը:
Վիլյամ Շեքսպիրի գործերիՙ Սունդուկյանի անվան թատրոնի նոր բեմադրության Լեւոն Մութաֆյանի անդրադարձը. «Ջոն արքան» ձեւի եւ բովանդակության շրջադարձերում»:
Ընդհանուր հայացք Էդվարդ Մունկի նկարչությանը. «Ճիչը» եւ մյուս գործերըՙ Անուշ Բաբայանի ներկայացմամբ:
«Սարգիս Խաչենց. Փրինթինֆո» հրատարակչությունների վերջերս լույս ընծայած «Մովսէս Խորենացի, Ստեփանո Սիւնեցի, Յովհան Մանդակունի. Օրհներգեր» ժողովածուն, ըստ Էդուարդ Ա. Գրիգորյանի:
Ռոբետ Բաղդասարյանի ակնարկը Սայաթ-Նովայի ռուսերեն թարգմանություններին:
Մ. Բ.