Օգոստոսի 22-ին Գազիանթեպում, մասնակցելով պայթյունի զոհերի հուղարկավորությանը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել էր Բիշքեկՙ մասնակցելու Թուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի երկրորդ գագաթաժողովին: Դրա ավարտին սկսվելու էր Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հրավերով իրականացված այցի երկրորդ պաշտոնական մասը, սակայն դա, որը նախատեսվում էր երեկ, տեղի չունեցավ:
CNN-turk-ի վկայությամբ, նախագահ Գյուլը մասնակցեց գագաթաժողովի բացմանը, որի շրջանակներում հանդիպեց Ադրբեջանի վարչապետի, Ղրղզստանի եւ Ղազախստանի նախագահների հետ, ստորագրեց ընդհանուր հայտարարությունն ու հանկարծ որոշեց վերադառնալ Անկարաՙ ընդհատելով այցը:
Դրանով չեղյալ հայտարարվեցին այցի պաշտոնական մասը, ինչպես նաեւ ծրագիրն ու երկկողմ բանակցությունները Ղրղզստանի նախագահի հետ: Այսպիսով, Գյուլը երեկ վերադարձավ Անկարա, մինչդեռ դա այսօր էր նախատեսվում: Այցն ընդհատելու որոշումը նա ընդունել է այն բանից հետո, երբ սրվել է ականջի բորբոքումը: Ի դեպ, այս հիվանդությունը նախագահ Գյուլին տանջել էր նաեւ անցած տարիներին:
Հ. Չ.