Ուրախ ենք տեղեկացնել, որ «ԱՆՏԱՐԵՍ» հրատարակչությունն արդեն հայ ընթերցողին է ներկայացնում «ՊԱՐՏԱԴԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ» մատենաշարից Միխայիլ Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան» եւ «Վիպակներ եւ պատմվածքներ» գրքերը` Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ:
«ՊԱՐՏԱԴԻՐ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ» մատենաշարը նախատեսված է հրատարակել 100 հատորով: Մատենաշարում ներառվելու են հայ եւ համաշխարհային գրականության այն ստեղծագործությունները, որոնց ընթերցումն իրոք պարտադիր է:
Սկսեք ընթերցել ու սպասեք մեր հաջորդ գրքերին` դրանք մեկը մյուսից լավն են լինելու: