Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում ավարտեց նախապատրաստությունը օգոստոսի 28-ին Ստամբուլում մեկնարկող համաշխարհային 40-րդ օլիմպիադային: Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ Ծաղկաձորում մարզվում եւ միեւնույն ժամանակ կազդուրվում էին Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը:
Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը երեկ մեկնեց Ստամբուլ, իսկ թիմի մյուս անդամները մրցավայր կժամանեն օգոստոսի 26-ին: