Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը Թբիլիսիում անցկացրած ընկերական մրցախաղում 0-1 հաշվով զիջեց Վրաստանի իր հասակակիցներին: Միակ գոլը խփվեց խաղավարտից 2 րոպե առաջ: Այսօր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում մրցակիցները 2-րդ հանդիպումը կանցկացնեն: