Շախմատի համաշխարհային օլիմպիադային զուգահեռ Ստամբուլում կանցկացվի նաեւ մինչեւ 16 տարեկանների օլիմպիադան: Մրցաշարը կմեկնարկի օգոստոսի 29-ին, իսկ չեմպիոնն ու մրցանակակիրները հայտնի կդառնան սեպտեմբերի 5-ին:
Հայաստանի պատանեկան հավաքականն Արսեն Եղիազարյանի գլխավորությամբ Ստամբուլում հանդես կգա հետեւյալ կազմով. Տիգրան Հարությունյան, Մանուել Պետրոսյան, Արման Միքայելյան, Նորայր Թորոսյան, Վլադիմիր Կանջարյան: Նշված շախմատիստներից 3-ըՙ Հարությունյանը, Պետրոսյանն ու Կանջարյանը ներկայումս Չեխիայում մասնակցում են Եվրոպայի պատանեկան առաջնությանը: