Armchess.am-ի տեղեկացմամբ եւս 2 հայ շախմատիստուհիներիՙ ԱՄՆ-ում բնակվող Տաթեւ Աբրահամյանին եւ կանադահայ Նատալյա Խուդգարյանին ՖԻԴԵ-ն թույլատրել է մասնակցելու այս տարվա նոյեմբերին Խանտի Մանսիյսկում մեկնարկելիք կանանց աշխարհի առաջնությանը:
Ավելի վաղ հայտնի էր, որ Հայաստանն այդ առաջնությունում ներկայացնելու են Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Այսպիսով, Խանտի Մանսիյսկում կխաղան 4 հայ շախմատիստուհիներ: