Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների եւ տեղական վարչակազմերի ղեկավարները քրեական պատասխանատվության կենթարկվեն այն գործողությունների համար, որոնք ազգամիջյան բախումներ են հրահրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համապատասխան օրենքը, ինչպես «Մոսկովսկիե նովոստի»-ին պատմել Է «Եդինայա Ռոսիա»-ից պատգամավոր, Ռուսաստանի ժողովուրդների ասամբլեայի խորհրդի նախագահ Ռամազան Աբդուլատիպովը, Պետդումարի քննարկմանը կներկայացվի 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին:
Աբդուլատիպովն օրինագծի հեղինակներից մեկն Է: Նրա կարծիքովՙ հարկավոր Է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնյաներին, որոնք ազգամիջյան բախումներ են հրահրում կամ ժամանակին չեն հակազդում դրանց: Բացի դաշնության սուբյեկտների եւ տեղական վարչակազմերի ղեկավարներից, Աբդուլատիպովը ցանկանում Է ազգայնական արտահայտությունների համար պատժել ձեռնարկությունների, դպրոցների եւ բուհերի տնօրեններին:
Օրինագծի մշակման համար առիթ են դարձել Հյուսիսային Կովկասից եկվորների մասին Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի վերջերս արած հայտարարությունները, ինչպես նաեւ այլ տարածաշրջանների ղեկավարների պահվածքը: