Այդպիսին է վարչապետ Էրդողանի իշխող կուսակցության Էրզրումի պատգամավորը
Հայկական դավադրության որոնումները սովորույթ են դարձել մարդասպան թուրք հրոսակի համար, այդ իսկ պատճառով էլ հրոսակը հայատյացության անզուսպ մոլուցքով է դրսեւորում իր փառապանծ ազգի շատ ավանդական լայնախոհ հանդուրժողականությունը մյուս ժողովուրդների նկատմամբ: Թուրքական իրականության մեջ հայատյացությամբ տառապում են հասարակության անխտիր բոլոր խավերը, եւ այդ առումով ուսուցիչները, գիտնականները, արվեստագետները, իրավաբանները, գործարարներն ու պետական պաշտոնյաները ոչնչով չեն տարբերվում փողոցային թուրք խուժանից:
Հայկական դավադրության որոնումների պարագայում պաշտոնյաների, գործարարների եւ մտավորականների հետ խուժանին են միանում նաեւ թուրք պետական եւ կուսակցական գործիչները: Նրանցից թերեւս պետք է առանձնացնել վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության Էրզրումի պատգամավոր Մուհյեթդին Աքսաքին:
Ի դեպ, այս տարիՙ փետրվարի 26-ին Ստամբուլում «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք» մակագրությամբ պաստառներով հանրահավաքի դուրս եկած հարյուրհազարանոց թուրք-ադրբեջանական վիժվածքների ոհմակի առջեւ ելույթ էր ունեցել Աքսաքի կուսակից, ներքին գործերի նախարար Իդրիս Նաին Շահինը: Հայկական դավադրության որոնումներում Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Աքսաքը նախարար Շահինի հայատյաց ելույթի ազդեցությա՞ն տակ է եղել, թե՞ որոնումներն արդյունք են PKK-ի դեմ թուրքական զինված ուժերի ձեռնարկած լայնամասշտաբ գործողություններիՙ Թուրքիայի համար ավելի քան անբարենպաստ ընթացքի, չգիտենք: Բայց որ թուրք օրենսդիրն այդ որոնումներում հայտնվել է Էրզրումում, սպանված PKK-ականի համար «չեզոքացվածի» փոխարեն «շանսատակ արվեց» արտահայտությունն օգտագործելու առաջարկով զանգվածային լրատվամիջոցներին դիմելիս, ակնհայտ է:
Օգոստոսի 23-ին «Ագն»-ն անդրադարձել էր օրենսդիր խուժանի առաջարկին: «Հյուրիեթի» օգոստոսի 23-ի եւ 24-ի համարներում էլ հաջորդաբար Ահմեդ Հաքանն ու Սեդաթ Էրգինն են անդրադառնում: Հաքանը գրում է. «Այն, ինչ տեղի էր ունեցել 80-ականներին, 90-ականներին, կրկնվում է 2012-ին: Ես սպասում էի, որ վերստին շրջանառության մեջ դրվի «ահաբեկիչները (PKK-ի) հայ են» արտահայտությունը: Երկար չսպասեցի: Մուհյեդին Աքսաք կոչեցյալ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորը ասպարեզ իջավ: PKK-ի մասին խոսելիս ասաց. «Սրանք կրոնափոխ հայերի վաստակներն են»: Պարոն Մուհյեդին, եթե ռասիզմով ես զբաղվելու եւ վատություն անելու, քեզ համար այլ ասպարեզ ընտրիր: Թիրախ մի դարձրու անմեղ հայ քաղաքացիներին»:
Նրան հավելում է Էրգինը. «Բացի «շանսատակ արեց» բառակապակցությունից, Աքսաքը դուրս տվեց խնդրահարույց այլ խոսքեր: Ելույթում նա պահանջեց PKK-ականներին չնույնացնել քուրդ եղբայրների հետ, ապա շարունակեց. «Մենք մեր քուրդ եղբայրներին դրանցից զանազանում ենք: Դրանք արդեն կրոնափոխ հայերի վաստակ են կամ էլ Սիրիայից, Իրանից մեր երկիր ներթափանցած տականքներ»: Երկու նստաշրջան Թուրքիայի ազգային մեծ ժողովում իշխող կուսակցությանը ներկայացնող պատգամավորի «կրոնափոխ հայի վաստակներ» արտահայտությունն անարգանքի եւ նսեմացնելու դրսեւորում են, որքան էլ դա Թուրքիայում տարածված լինի եւ չհաղթահարված նյարդային գրգիռ հանդիսանա հասարակության լայն զանգվածների համար: Այս մոտեցման թիրախը սոսկ հայերը չեն: Դա ուղղված է ազգային բոլոր փոքրամասնություններիՙ հույների եւ հատկապես հրեաների դեմ: Ամեն անգամ, երբ որեւէ գործիչ օգտագործում է «PKK-ականները կրոնափոխ հայերի վաստակ են» արտահայտությունը, Թուրքիայում բնակվող յուրաքանչյուր հայ իրեն վիրավորված է զգում: Իսկ երբ ասում ենՙ «Նրա նախկին ամուսինը հրեա էր», ինչպես ասվեց պրոֆ. Էրսանլիի համար, վիրավորվում են բոլոր հրեաները»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ