Այս մասին օգոստոսի 23-ի համարում գրել էր «Թարաֆը»: Խոսքը Ուրֆայի հրեաների մասին է, որոնցից Էյուպ Բադեմը գանգատվել էր թուրքական թերթին, որ Ուրֆայում հրեաների գերեզմանոց չլինելու պատճառով իր հարազատներին հողին է հանձնել մահմեդականների գերեզմանոցում: «Թարաֆի» վկայությամբ, Բադեմը մեկ տարի շարունակ պայքարում է, որ հրեական գերեզմանոցի համար տարածք հատկացվի Ուրֆայում: Նա այդ հարցով նախ դիմել է վարչապետ Էրդողանին, ապա Ուրֆայի քաղաքապետին, որը Էրդողանի իշխող կուսակցությունից է: Դիմումին քաղաքապետարանը պատասխանել էր 2011-ի ապրիլի 8-ին, որտեղ մասնավորապես ասված է. «Հրեա քաղաքացիներին առանձին գերեզմանոց հատկացնելը գործող կանոնադրությամբ անհնար է»:
Հ. Չ.