ՀՀ սփյուռքի նախարարությունն իրականացնում է սիրիահայ երեխաների հաշվառում
Սիրելի՛ սիրիահայեր, եթե որոշել եք ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատել Հայաստանում, եւ ձեր երեխաները պետք է հաճախեն դպրոց, խնդրում ենք գնալ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչություն, հասցեն` Արգիշտի 1: Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել տվել եք ձեր երեխաներին որեւէ դպրոց, թե ոչ:
ՀՀ սփյուռքի նախարարություն