Օգոստոսի 27-ին լրանում է նշանավոր լրագրող, պատմաբան, դիվանագետ, կուսակցական ու պետական գործիչ Հենրիկ Ցոլակի Լիլոյանի (1932-1999) ծննդյան 80-ամյակը: Այդ լուսավոր անձնավորության, «Ազգ»-ի հավատարիմ բարեկամ ու մշտական հեղինակի ապրած տարիներին ու արված գործերին է նվիրված Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ, ԽՍՀՄ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցի հոդվածը, որը կտպագրենք թերթիս երեքշաբթի օրվա համարում: