Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան, ինչպես նաեւ Ղազախֆիլմը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ-ում ԲՏԱ բանկի աջակցությամբ օգոստոսի 27-31-ը Երեւանում անցկացվելու է Ղազախստանի կինոյի օրեր, որը տեղի է ունենալու Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների հաստատման տոնակատարությունների շրջանակներում:
Հայ հանդիսականին կներկայացվեն ղազախ ռեժիսորների հինգ լավագույն ֆիլմերը, որոնք ցուցադրվելու են անվճար` Մոսկվա կինոթատրոնում, ժամը 19:00-ին ռուսերեն լեզվով:
Փառատոնի բացումը տեղի կունենա օգոստոսի 27-ին, ժամը 18:00-ին ՀՀ Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի, ինչպես նաեւ Ղազախֆիլմի եւ Հայաստանի Ազգային կինոկենտրոնի ներկայացուցիչների մասնակցությամբ: Նշենք, որ բացման արարողության ընթացքում կցուցադրվի «Քոչվորները» ֆիլմը, ինչն հիմնված է իրական պատմական փաստերի վրա , որոնք տեղի են ունեցել 18-րդ դարում Աբիլայ Խանի ժամանակ:
Ֆիլմը նկարահանված է Իլյա Եսենբերլինի ստեղծագործության հիման վրա:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ