ՖԻԴԵ-ն որոշել է այս տարի համաշխարհային ինտելեկտուալ խաղերն անցկացնել Պեկինում դեկտեմբերի 12-20-ը: 16-ական ուժեղագույն շախմատիստներն ու շախմատիստուհիներն իրենց հարաբերությունները կպարզեն արագ, «կույր» շախմատում եւ կայծակնային խաղում: Յուրաքանչյուր մրցաձեւի համար հատկացված է 2-ական օր:
Այդ խաղերում Հայաստանը կներկայացնեն Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը: Արոնյանի մրցակիցները կլինեն Թեյմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Ալեքսանդր Մորոզեւիչը, Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վեսելին Թոփալովը, Գատա Կամսկին, Պետեր Լեկոն, Վիորել Բոլոգանը, Բայադուր Ջոբավան, Շահրիյար Մամեդյարովը, Վան Հաոն, Անիշ Գիրին եւ Դին Լիրենը:
Էլինա Դանիելյանը մրցավեճի կբռնվի աշխարհի ներկայիս չեմպիոն Հոու Յիֆանի, Աննա Մուզիչուկի, Համպի Կոներուի, Չժաո Սյուեի, Եկատերինա Լահնոյի, Վիկտորիա Չմիլիտեի, Աննա Զատոնսկիխի, Անտուանետա Ստեֆանովայի, Բելա Խոթենաշվիլու, Հարիկա Դրոնավալիի, Էլիզաբեթ Պյոտչի, Չժու Չենի, Պիա Կրամլինգի, Մոնիկա Սոչկոյի եւ Ալեքսանդր Կոստենյուկի հետ: