«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԲԱԺԻՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՒՄ

Ֆրանսիայի` սեպտեմբերի 4-ից սկսվող նոր ուսումնական տարում դպրոցական դասագրքերում «Հայոց ցեղասպանություն» վերնագրով բաժնի ընդգրկումը դժգոհություն է առաջացրել Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CNNTurk-ն այդ կապակցությամբ հայտնել է, որ թեեւ Ֆրանսուա Օլանդի` Ֆրանսիայի նախագահ ընտրվելուց հետո Անկարայում հույս ունեին, որ Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելու օրինա գծի առնչությամբ լարված թուրք-ֆրանսիական հարաբերությունները վերջնականորեն կբարելավվեն, սակայն ցեղասպանության թեման դասագրքերում ընդգրկելու` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք սկսված նախաձեռնությունը կյանքի կոչվեց Օլանդի օրոք:

Ֆրանսիայի միջնակարգ դպրոցների երրորդ դասարանի պատմության եւ աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ բաժին է ներառվել: Որոշ թուրք վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Ֆրանսիայի նախագահ Օլանդը հաստատակամ է Հայոց ցեղասպանությունը քրեորեն պատժելի դարձնող օրինագծի ընդունման հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4