Օգտվելով «սոնդակիկա» թուրքական կայքիցՙ Կահիրեում լույս տեսնող «Ջահակիր» ազային, գրական եւ ընկերակյին շաբաթաթերթի օգոստոսի 9-ի համարը տեղեկացնում է, որ Էրզրումի Ազիզիյե շրջանում գտնվող Գեզ գյուղի հայկական եկեղեցին որպես ախոռ է օգտագործվում:
Եկեղեցին պարբերաբար թիրախ է ծառայել գանձ որոնողների շրջանում, գողացվել է բառացիորեն հնարավոր ամեն ինչՙ մուտքի դռնից մինչեւ ներսի սրբապատկերները:
Քաղաքացիները, ըստ լրատվության, մտահոգություն են հայտնել նահանգի մշակույթի եւ զբոսաշրջության վարչությանըՙ պատմական կառույցը անուշադրության մատնելու համար:
«Կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, սակայն տեղեկություններ կան, որ եկեղեցին կառուցել են հայերը: Եկեղեցու պատերին եւ առաստաղին որեւէ նկար կամ նշան չի մնացել», նշել են նրանք:
Հ. Ծ.