Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ արտաքին եւ ներքին սանիտարական ոչ պատշաճ վիճակի համար նախորդ շաբաթվա ընթացքում երթուղիներից ժամանակավորապես դուրս է բերվել 10 մեքենա, ինչպես նաեւ ձեռնարկվել են նաեւ միջոցներՙ չթույլատրված վայրերում, մասնավորապես հասարակական տրանսպորտի կանգառներում եւ կամարանցումներում ավտոմեքենաների կայանումը բացառելու: Զեկուցվել է նաեւ, որ ընթացքի մեջ է Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: