Վանաձորի քաղաքապետի թեկնածու, անկուսակցական Կարեն Թումանյանի նախընտրական շտաբից տեղեկացանք, որ որոշ ուժեր խոչընդոտում են թեկնածուի քարոզարշավի իրականացմանը: Օգոստոսի լույս 26-ի գիշերը Վանաձորում պատռվել են Կարեն Թումանյանի նախընտրական պաստառները, ամսի 26-ին անսթափ վիճակում մի անձնավորություն ահաբեկել է հանդիպման մասնակիցներին, վիրավորել նկարահանող օպերատորին, հավաքված վանաձորցիներին ու դիմել փախուստի: Նախընտրական շտաբը Կարեն Թումանյանի համախոհների անունից կոչ է անում իրավապահ մարմիններինՙ հայտնաբերելու միջադեպի կազմակերպիչներին, պատվիրատուին ու կատարողներին:
Ի. Պ.