Հայաստանի ու Վրաստանի կրթության ու գիտության նախարարությունները ստորագրել են հուշագիր, ըստ որի` ՀՀ կրթության ու գիտության նախարարությունը շարունակում է իրականացնել Վրաստանում գործող հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստումը:
2012-ին ուսուցիչները վերապատրաստվել են բնագիտամաթեմատիկական առարկաների գծով, իսկ վերապատրաստումն իրականացրել են Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները Վրաստանի Քութայիսի քաղաքի Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում` օգոստոսի 16-20-ը: Վերապատրաստման դասընթացներին մասնակցել են հայկական դպրոցների 48 ուսուցիչներ:
Վրաստանում հայ մանկավարժների վերապատրաստման դասընթացներ առաջին անգամ կազմակերպվել են 2010-ին ու ամենամյա պարբերականությամբ շարունակվում են մինչեւ հիմա: Նախորդ 2 տարիներին վերապատրաստվել է «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ու տարրական դասարանների 192 ուսուցիչ:
Ի. Պ.