«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


ՕՊԵՐԱՅԻՆ ԵՐԳՉՈՒՀԻ ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՐԻԱ ԿԱԼԼԱՍԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԻ ՀՅՈՒՐ

Սեպտեմբերի 16-ին տեղի է ունենալու օպերային արվեստի լեգենդ Մարիա Կալլասի հիշատակին նվիրված ամենամյա համերգ, որին մասնակցելու է նաեւ շվեյցարաբնակ հայազգի օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Վարդուհի Խաչատրյանը: Նշենք, որ միջոցառումը տեղի կունենա Աթենքում Great Downtown Concert Hall-ում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Հատկանշական է, որ համերգը 1974-ից ի վեր կազմակերպում է Athenaeum շահույթ չհետապնդող ընկերակցությունը: Համերգին հրավիրվում են Athenaeum-ի Grand Prix «Maria Callas» մրցանակին արժանացած կատարողները, որոնցից է Վարդուհի Խաչատրյանը: Կալլասին նվիրված համերգին նա մասնակցել է նաեւ 2009-ին: Նշենք, որ 2007-ից երգչուհին բնակվում է Շվեյցարիայում, իսկ ելույթներով հանդես է եկել մի շարք անվանի արվեստագետների հետ, այդ թվում Մոնսերատ Կաբալյեի:

Համերգին կատարելու է Տոսկայի եւ Նորմայի դերերգերը համապատասխանաբար Պուչինիի ու Բելինիի համանուն օպերաներից, իսկ համերգի 5 մասնակիցները համերգի ավարտին հանդես են գալու Վերդիի «Տրավիատայի» Բրինդիսիի կատարմամբ: Երգչուհին Կալլասի լուսանկարների, ալբոմների եւ նրա մասին գրքերի մեծ հավաքածու ունի, որը հավաքում է 14 տարեկանից:

Մ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4