Սեպտեմբերի 18-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը համատեղ համերգով հանդես է գալու Պրահայի Ռադիո Սիմֆոնիկ Նվագախմբի հետ` Dvorak Prague International Music Festival միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում հնչելու են Բերլիոզի «Հռոմեական դիմակահանդեսը», Չայկովսկու ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը եւ Ռավելի «Վալսը», իսկ համերգի մենակատարը լինելու է Վիլդե Ֆրանգը:
Նշենք, որ Պրահայի ռադիո սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1924 թվականին, իսկ 1945 թվականին վերածվել է մեծ սիմֆոնիկ նվագախմբի:
Ընդգծենք, որ առաջիկայում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համերգներ կունենա Արցախում:
Մ. Հ.