Դոնեցկի «Շախտյորի» կազմում իր արդյունավետ խաղն է շարունակում Հենրիխ Մխիթարյանը: Առաջնության 7-րդ տուրում հյուրընկալելով «Կարպատներին», «Շախտյորը» հաղթեց 3-0 հաշվով: 3-րդ գոլն իր օգտին գրանցեց Մխիթարյանը, որը 11 գնդակով վստահորեն գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Նրան հետապնդող Կիեւի դինամոյական Բրայան Իդեեն խփել է 7 գոլ:
7-րդ տուրում աչքի ընկավ նաեւ Գեւորգ Ղազարյանըՙ բացելով Զապորոժիեի «Մետալուրգի» հետ խաղի հաշիվը: Դոնեցկի «Մետալուրգը» հաղթեց 2-1 հաշվով: