«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2012-08-24 | #146, 2012-08-25 | #147, 2012-08-28


«ՇԻՐԱԿԻ» ՀԱՂԹԱՐՇԱՎՆ ԸՆԴՀԱՏՎԵՑ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում միանձնյա առաջատար «Միկան» ավելի ամրապնդեց իր դիրքըՙ 1-0 հաշվով հաղթելով «Փյունիկին»: Վերջինիս համար ճակատագրական եղավ 48-րդ րոպեն, երբ անկյունայինի խաղարկումից հետո «Փյունիկի» պաշտպան Արման Հովհաննիսյանն անսպասելիորեն ձեռքով խաղաց: Նշանակված 11 մ հարվածը հստակ իրացրեց «Միկայի» ավագ Աղվան Մկրտչյանը, որն այդ օրը բարձրագույն խմբում հոբելյանականՙ 250-րդ հանդիպումն էր անցկացնում:

«Միկային» հետապնդող Գյումրիի «Շիրակը», որը 8 անընդմեջ հաղթանակ էր տոնել, չկարողացավ շարունակել հաղթարշավը: Գյումրեցիները 2 կարեւոր միավոր կորցրեցին Կապանում:

«Գանձասարի» հետ խաղում շիրակցիների կազմում վնասվածքների պատճառով բացակայում էր Լամին Լի Յորոն: Չնայած դրան, գյումրեցիներն առաջինը հասան հաջողության: Տուգանայինի խաղարկումից հետո Բորիս Կադիո Դիդիեն գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Սակայն հաղթական հաշիվը պահպանել չհաջողվեց: Շուտով Դիեգո Լոմբան վերականգնեց հավասարակշռությունըՙ 1-1:

Մեծ հետաքրքրությամբ էր սպասվում 2 հետնապահներիՙ «Բանանցի» ու «Արարատի» խաղը: Սակայն «Արարատին» էլ չհաջողվեց պահպանել հաղթական հաշիվը: Դավիթ Սուջյանը «Բանանցին» փրկեց հերթական պարտությունից:

Երկրի չեմպիոն «Ուլիսին» ոչ մի կերպ չի հաջողվում կարգավորել խաղը: 20-րդ տուրում թիմը հերթական պարտությունը կրեց «Իմպուլսից»ՙ 0-2: Աչքի ընկան Նարեկ Դավթյանն ու Հովհաննես Վերանյանը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Միկա20152335-1947
2. Շիրակ19133333-1742
3. Իմպուլս20112734-2935
4. Գանձասար1985623-1629
5. Փյունիկ1983836-2727
6. Ուլիս20541123-3019
7. Բանանց19351119-3214
8. Արարատ20221612-458

Ռմբարկուները

Նորայր Գյոզալյան«Իմպուլս»11
Վիուլեն Այվազյան«Փյունիկ»9
Լամին Լի Յորո«Շիրակ»9
Ֆոֆանա Բեկո«Շիրակ»8
Կամո Հովհաննիսյան«Փյունիկ»8
Սեմյոն Մուրադյան«Միկա»8


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4